211652_close_icon

Արցախի ներկայացուցչության շենքը ԼՂՀ կառավարությունից հետ վերցնելու հայց է ընդունվել վարույթ. «Փաստինֆո»

views-count1090 դիտում article-date 23:50 25-11-2025
Հայտնի է, թե երբ  տեղի կունենա  Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստի օր է նշանակվել՝ 2026 թվականի մայիսին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ  հետ զրույցում տեղեկացրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Վստահ եմ՝ այս դատական գործը  նախընտրական շրջանում արցախցիների ակտիվությունը ճնշելու համար են օգտագործելու։ Որպես հակակշիռ՝ պահելու են, բայց չպետք է բացառել, որ հենց վաղն էլ նոր զարգացումներ լինեն»,- նշել է պետնախարարը։

Նմանատիպ նյութեր