211652_close_icon

Գյումրեցի գործազուրկ քաղաքացին հայտնվել է քննչականում՝ ֆեյսբուքում կատարած գրառման համար

views-count3358 դիտում article-date 22:34 05-09-2025
Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 330 հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի մեղադրանքով՝ գյումրեցի գործազուրկ, տնակում բնակվող 65-ամյա Գ․Գ․-ի նկատմամբ այն բանի համար, որ նա «Երևան Թուդեյ» լրատվամիջոցի ֆեսբուքյան սոցիալական էջում օգոստոսի 19-ին հրապարակված «Դեսպաններին հավաքում են Սյունիքում» վերտառությամբ հոդվածի ներքո կատարել է «Քերթել սաղին ընտանիքով» մեկնաբանությունը։

Սա իրավապահների կողմից դիտարկվել է որպես ԶԼՄ-ն օգտագործելու միջոցով բռնություն գործադրելու հրապարակային կոչ ՀՀ իշխանության անդամների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր