211652_close_icon

Վեդու 75-ամյա բնակիչը գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում․ Aravot.am

views-count1246 դիտում article-date 22:00 16-02-2026
Aravot.am-ի տեղեկեություններով՝ ֆեյսբուքի հերթական օգտատեր, Վեդու բնակիչ 75 ամյա մի կին է իրավապահների ուշադրության տակ հայտնվել ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելու համար:

Իրավապահները բռնության կոչ են դիտարկել ֆեյսբուքի օգտատեր «Արմիդա Աբրահամյան» գրառումը «Նարե սոսե» ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանի նկարի տակ:

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
 

Նմանատիպ նյութեր