211652_close_icon

Զինծառայությունը կրճատելով՝ երտասարդը վեց ամիս շուտ երեխա կունենա ու հարկ կվճարի. ՔՊ-ական պատգամավոր

views-count6418 դիտում article-date 13:49 24-11-2025
Պետք է ասեմ, որ նախագիծը երկրորդական արդյունքներ ու ազդեցություններ ունի: Մենք, բոլորս պետք է ուրախանանք, այդ թվում նաև՝ դուք, պարոն, Աբրահամյան, որովհետև վեց ամիս կրճատելով պարտադիր ժամկետային ծառայությունը, երիտասարդը շուտ կամուսնանա, շուտ երեխա կունենա, շուտ ուսում կստանա և վեց ամիս շուտ հարկ կվճարի: Այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանեռլով  Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքին այն մասին, որ  հանրության համար հաճելի նախագիծ է քննարկվում, բայց, երբ որ մարդը սկսում է սառը դատողությամբ դիտարկել, սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով՝ իր կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը նախատեսված է  եղել դեռևս 2021 թվականին՝ կառավարության ծրագրով, որի մեջ հստակ նշված է եղել, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է կրճատվի:

«Պաշտպանության նախարարությունը  սովորական նախագիծ չէ ներկայացնում, որովհետև, որպեսզի հասնենք սրան, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել զինված ուժերում, որի արդյունքում  հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը:  Այո, հանրության համար պետք է հաճելի լինի»,- նշել է Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր