211652_close_icon

ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 12-րդ համաժողովը 2027-ին կկայանա Երևանում

views-count571 դիտում article-date 16:29 23-11-2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 12–րդ համաժողովը 2027 թվականին կկայանա Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի պատասխանատու աշխատանքը։

Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին։

 

Նմանատիպ նյութեր