Պարզվում է՝ ընդհանուր գաղափարներ ունենք. Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Մամդանին հաշտվել են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիին:
ԶԼՄ-ները գրում են, որ նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը շատ ավելի ջերմ է անցել, քան բոլորն ակնկալում էին՝ հաշվի առնելով, որ Թրամփը Մամդանիին անվանում էր «կոմունիստ» և սպառնում նրա ընտրվելու դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային հատկացումները։
Լրագրողները հանդիպմանը հիշեցրել են, որ Մամդանին Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել: Թրամփն ընդհատել է Մամդանիի պատասխանը՝ ասելով. «Հաստատեք, ասացեք՝ «այո», այդպես ավելի հեշտ է, ես հասկանում եմ»։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ պարզվում է՝ Մամդանին և ինքը շատ ընդհանուր գաղափարներ ունեն, ցանկանում են զարգացնել Նյու Յորքը և միասին կպայքարեն հանցավորության դեմ:
«Ես շատ եմ գնահատում այն, որ մեր հանդիպման ժամանակ նախագահը կենտրոնացավ ոչ թե մեր տարաձայնությունների վրա, որոնք մենք շատ ունենք, այլ Նյու Յորքի բնակիչներին ծառայելու մեր ընդհանուր նպատակի վրա»,- ասել է Մամդանին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին դիմել է իրեն Սպիտակ տանը հանդիպում կազմակերպելու խնդրանքով, և իրենք աշխատում են դա իրականացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է դեմոկրատ ներգաղթյալ Զոհրան Մամդանին՝ դառնալով առաջին մուսուլմանը այդ պաշտոնում:
Նա նոյեմբերի 4-ին համոզիչ հաղթանակ է տարել:
Մինչ ընտրությունները Դոնալդ Թրամփը չի թաքցրել Զոհրան Մամդանիի նկատմամբ իր հակակրանքը: Քվեարկության նախօրեին ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի միջոցով սպառնացել էր, որ եթե Մամդանին հաղթի, Սպիտակ տունը, հավանաբար, Նյու Յորք քաղաքին դաշնային միջոցներ չի հատկացնի օրենքով սահմանված նվազագույնից ավելի։
Նախկինում Դոնալդ Թրամփը Զոհրան Մամդանիին անվանել էր «կոմունիստ խելագար» և «աղետ, որը սպառնում է տեղի ունենալուն»։ Մամդանին հայտարարել էր, որ կփորձի համագործակցել նախագահ Թրամփի հետ քաղաքի բարօրության համար, բայց չի վախենա։