211652_close_icon
views-count1522 դիտում article-date 18:41 22-11-2025

Հայ փորձագետները հանդիպում են ունեցել Ալիևի օգնականի հետ

Նոյեմբերի 21-22-ը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են խաղաղ գործընթացի, երկխոսության վերականգնման հարցերը, համատեղ նախագծերը, ինչպես նաև լրատվամիջոցների և փորձագետների համագործակցությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել հարաբերությունները և ավելացնել փոխադարձ այցերը։

Ներկայացուցիչները հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ և մտքեր փոխանակել խաղաղ օրակարգի հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր