211652_close_icon

«Թրամփն Ալիևի հետ միասին Փաշինյանին ձեռ է առնում` անվանելով Ալիևի «հայրենակից»». Լևոն Զուրաբյան

views-count664 դիտում article-date 23:01 14-10-2025
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«Փաշինյանին ծաղրում են ամբողջ աշխարհում, Արևելքում, թե Արևմուտքում: Թրամփը, նախ, չի ճանաչում պրոտոկոլի խախտումով իրեն մոտեցած Նիկոլին, հետո ընդհատում է նրա հետ խոսակցությունը, իսկ դրանից հետո Ալիևի հետ միասին ձեռ առնում, անվանելով Փաշինյանին Ալիևի «հայրենակից»:

Սա զուտ ծաղրանք չէ, սա նաև դառը ճշմարտություն է: Հայաստանը ձգտելով դարձնել Ադրբեջանի վասալային պետություն` Փաշինյանը իսկապես դարձել է Ալիևի ամենանվիրված «հայրենակիցը»»:

Նմանատիպ նյութեր