211652_close_icon

G20-ի առաջնորդները խոստացել են համագործակցել ԱՄՆ նախագահության ներքո 2026-ին

views-count760 դիտում article-date 18:24 22-11-2025
Հարավային Աֆրիկայում կայացած G20 գագաթնաժողովից հետո առաջնորդները պարտավորվել են համագործակցել ԱՄՆ նախագահության ներքո՝ 2026 թվականին, Մեծ Բրիտանիայի նախագահության ներքո՝ 2027 թվականին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հռչակագրի տեքստում, որը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հարավային Աֆրիկային այս տարի իր առաջնորդության համար։ Մեր հանձնառությունն ենք հայտնում 2026 թվականին ԱՄՆ նախագահության ներքո համատեղ աշխատելու և 2027 թվականին Մեծ Բրիտանիայում և 2028 թվականին Կորեայում կրկին հանդիպելու համար», - ասվում է փաստաթղթում։
 

Նմանատիպ նյութեր