G20-ի առաջնորդները պայմանավորվել են պայքարել պրոտեկցիոնիզմի դեմ
                        «Մեծ քսանյակի» անդամ երկրների ղեկավարները Համբուրգում կայացած գագաթնաժողովի ավարտին որոշում են ընդունել, որի համաձայն՝ պայմանավորվել են կարոևոր հարցերի շուրջ: 
Երկրների ղեկավարները հանդես են եկել պրոտեկցիոնիզմի (հովանավորչություն) դեմ, սակայն ընդունել են տնտեսության համար պաշտպանիչ միջոցառումների դրական դերակատարումը:
Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կարող է կանոններ սահմանել միջազգային առևտրի համար, սակայն պայմանավորվել են առևտրի համար բաց պահել միջազգային շուկաները:
Երրորդ կարևոր խնդիրը կլինայի փոփոխությունների դեմ պայքարի հարցն է եղել, սակայն մասնակիցներից ԱՄՆ-ն չի ստորագրել այդ համաձայնագիրը: 
G20-ի գագաթնաժողովի արդյունքում որոշում է ընդունվել պայքարել ահաբեկչության, աղքատության և սովի դեմ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

