211652_close_icon

Դեսպան Մկրտչյանն ու Anthropic-ի ղեկավարը քննարկել են կրթական, բնապահպանական, STEM ոլորտում համագործակցության հնարավորությունները

views-count1150 դիտում article-date 22:43 21-11-2025
Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկի՝ Anthropic-ի համագործակցության գծով գլոբալ ղեկավար Դեն Ռոզենթալի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ամ ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են կրթական, բնապահպանական, հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև STEM ոլորտում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) համագործակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր