211652_close_icon

Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

views-count2874 դիտում article-date 10:20 20-11-2025
Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը:

Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ:

Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է:

Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում:

Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված է ընկերությունների խորհուրդների համար՝ նիստերի կազմակերպումն ու փաստաթղթերի շրջանառությունը դարձնելով առավել արագ, հարմար և արդյունավետ:

Այս նորարար քայլով Ամիօ բանկը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը նորարարությանը և բարձր կորպորատիվ մշակույթին՝ սահմանելով կառավարման նոր չափանիշ Հայաստանի բանկային շուկայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր