211652_close_icon

Ո՞րն է Բենզեմայի երազանքի թիմը

views-count1345 դիտում article-date 23:00 19-11-2025
«Ալ-Իթիհադի» 37-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կազմել է իր երազանքի թիմը։ Խաղացողը ընտրել է 4-3-3 խաղային դասավորությունը, հայտնում է AS-ը։

Բենզեման դարպասապահի դիրքում ընտրել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին։ Պաշտպանության գծում ընդգրկել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին, «Ռեալի» նախկին խաղացողներ Սերխիո Ռամոսին, Պեպեին և Մարսելոյին։

Կիսապաշտպանական գծում նա ընտրել է Ֆրանսիայի հավաքականում իր նախկին թիմակից Պոլ Պոգբային, Ռոնալդինյոյին և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։

Հարձակման եռյակը ձևավորել են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոնալդո Նազարիոն։ հատկանշական է, որ Ֆրանսիացին իրեն թողել պահեստայինների թվում, Անդրես Ինիեստայի և Լուկա Մոդրիչի հետ միասին։

Նմանատիպ նյութեր