Վերջին 10 ամսում Հայաստանում 30169 բիզնեսներ են դադարեցրել իրենց գործունեությունը
2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, որով փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը զգալի ավելացել է, Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել: Ավելին, միայն 2025 թվականի 10 ամիսների ընթացքում իրենց գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների թիվը շուրջ 3429-ով ավելի է գործունեությունը նոր գրանցած կամ վերսկսած բիզնեսների քանակից: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան ստացված տվյալները։
Մասնավորապես 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել են 30,169 հարկ վճարողներ, որոնցից 22,850-ը անհատ ձեռնարկատերեր, իսկ 6,950-ը առևտրային կազմակերպություններ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրենց գործունեությունը դադարեցրել են 21,720 հարկ վճարողներ՝ այդ թվում 15,632 անհատ ձեռնարկատերեր և 5,758 առևտրային կազմակերպություններ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ բիզնեսի դադարեցումների թիվը ավելացել է 39 տոկոսով կամ 8476-ով:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի տնտեսության համար ծանր ժամանակաշրջանում՝ 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի ամբողջ տարում Հայաստանում ընդամենը 22,154 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր էին իրենց գործունեությունը դադարեցրել:
Նշենք, որ դադարեցված են համարվում լուծարված, հաշվառումից հանված, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած հարկ վճարողները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկ վճարողների գործունեությունը դադարեցնելու և վերսկսելու դեպքերը դինամիկ փոփոխվում են, ՊԵԿ-ից NEWS.am-ին միաժամանակ հայտնել են, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն ավելացել է գործունեությունը նոր գրանցած կամ վերսկսած հարկ վճարողների քանակը: Մասնավորապես 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում իրենց գործունեությունը սկսել կամ վերսկսել են 26,767 հարկ վճարողներ, որից 18,205-ը անհատ ձեռնարկատերեր, իսկ 7,420-ը առևտրային կազմակերպություններ, մինչդեռ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին 12,618 անհատ ձեռնարկատարեր և 4,902 կազմակերպություններ են իրենց գործունեությունը նոր գրանցել կամ վերսկսել(ընդամենը՝ 18898):
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը` շրջանառության հարկը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ: Ավելի վաղ NEWS.am-ը՝ հղում կատարելով իր աղբուրներին, նշել էր, որ այս փոփոխություններից հետո բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում: