211652_close_icon
views-count1912 դիտում article-date 09:50 27-06-2014

Ի՞նչ բիզնեսներ է հիմնում Ռուբեն Հայրապետյանը Արցախում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում: Ըստ արցախցիների՝ Հայրապետյանը հատկապես հատուկ ուշադրություն է դարձնում ազատամարտիկների ընտանիքներին` նրանց նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելով: Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանը մարզադաշտեր է կառուցել Շուշիում, Հադրութում և Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Իհարկե այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաև Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել: Այս իրավիճակում կարևորն այն է, որ թեև բազում ղարաբաղցի գործարարներ շտապում են Արցախից դուրս գալ, Հայաստանում կամ արտերկրում բիզնես գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանը գործարարությամբ զբաղվում է հենց Արցախում: Նա «Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո գրեթե միշտ ԼՂՀ-ում է լինում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր