211652_close_icon

«Այսպես էլ է լինում». Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտությունից հետո. Armsport

views-count1240 դիտում article-date 23:00 17-11-2025
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Պորտուգալիայի ընտրանուն 1:9 հաշվով պարտվելուց հետո գրառում է կատարել Telegram-ալիքում։

«Ֆուտբոլում այսպես էլ է լինում։ Բայց նման խաղերն էլ ավելի շատ մոտիվացիա են տալիս աճելու համար։ Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում և երկրպագում էին»,- գրել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր F խմբի վերջին հորիզոնականը։

 

Նմանատիպ նյութեր