211652_close_icon

Հայաստանի թիմն առաջին խաղակեսում պարտվեց Պորտուգալիային՝ 1:5

views-count1207 դիտում article-date 18:58 16-11-2025
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Պորտուում հյուրընկալվել է Պորտուգալիան հավաքականին և առաջին խաղակեսից հետո պարտվում է 1:5 հաշվով։

7-րդ րոպեին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Վիլյառեալի» 22-ամյա պաշտպան Ռենատու Վեյգան։

18-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

28-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» 22-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հետփոխանցում կատարեց դարպասապահ Հենրի Ավագյանին, սակայն առաջինը գնդակին հասավ ֆրանսիական ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը և առաջ մղեց Պորտուգալիայի հավաքականին։

2 րոպե անց ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Ժոաու Նևեշը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը (տեսանյութ)։

Ժոաու Նևեշը 42-րդ րոպեին տուգանայինից խփեց իր երկրորդ գոլը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Կարեն Մուրադյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։

Ընդմիջում է։

Նմանատիպ նյութեր