211652_close_icon

Գազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա. Հաքան Ֆիդան

views-count1132 դիտում article-date 22:27 13-11-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Եգիպտոսի արգործնախարար Բեդր Աբդուլաթիի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանն, անդրադառնալով Գազայի հարցին նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հիշի, որ Պաղեստինում պաղեստինան կառավարումն է հիմնային/գերակա։

Ըստ այդմ, Թուրքիան շարունակում է  ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնել այս հարցերի շուրջ գործընթացին նպաստող երկրների, մասնավորապես՝ Եգիպտոսի հետ։ Նա նաև հավելել է, որ ջանքեր են գործադրվում Գազայի վարչական և անվտանգության կարգավորումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ստանալու ուղղությամբ։

«Գազան Պաղեստինի մի մասն է, այդպես պետք է մնա ու դրան այդպես պետք է վերաբերվեն»,- հայտարարել է Ֆիդանը։ 

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր