211652_close_icon

Բարձրորակ սպասարկում և նոր հնարավորություններ Ամիօ բանկի նորաբաց «Կոմիտաս» մասնաճյուղում

views-count202 դիտում article-date 17:26 12-11-2025
Կոմիտասի պողոտա 61 հասցեում վերաբացվել է Ամիօ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով և բարձրորակ սպասարկմամբ:

Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ և արագ սպասարկման միջավայր։

Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանն ասել է. «Այսօր մեզ համար առանձնահատուկ և խորհրդանշական օր է, քանի որ բանկի 2-ամյակին ընդառաջ վերաբացում ենք «Կոմիտաս» մասնաճյուղը: Նոր դիզայնն արտացոլում է ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև բանկի նոր մտածելակերպը և հաճախորդամետ մոտեցումը: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր նոր տան շեմին և բացել դուռը նոր հնարավորությունների և համագործակցությունների համար»:

Մինչև նոյեմբերի 14-ը «Կոմիտաս» մասնաճյուղում Amio Visa Gold քարտերը կարող եք ձեռք բերել կես գնով:

Ամիօ բանկի ռազմավարական առաջնահերթությունն է թվային լուծումների ակտիվ զարգացումը՝ միաժամանակ պահպանելով անմիջական ու կենդանի շփումը հաճախորդների հետ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր