211652_close_icon

Երկու շահագրգիռ երկիր կա, որտեղից կարող են գնել արդեն խլված ՀԷՑ-ը՝ Թուրքիան ու Ադրբեջանը. Դավիթ Ղազինյան

views-count1027 դիտում article-date 11:18 13-11-2025
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ղազինյանը վստահ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ի նիստով խլելու է «Տաշիր» ընկերությունների խմբից ՀԷՑ-ի լիցենզիան:

Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ:

«ՀԷՑ-ի փաստացի խլումից հետո հնարավոր չէ, որ այն ազգայնացվի, ավելին, փորձ է կատարվելու վաճառել արտաքին որևիցե ներդրողի այն պարզ պատճառով, որ տեղի որևիցե գործարար չի համաձայնվի մտնել այս գործարքի մեջ: Երկու շահագրգիռ երկիր կա, որտեղից կարող են գնել արդեն խլված ՀԷՑ-ը՝ Թուրքիան ու Ադրբեջանը», – հայտնել է Ղազինյանը:

Նմանատիպ նյութեր