211652_close_icon

Թուրքիայի աճող ազդեցությունը լրջորեն անհանգստացնում է Թել Ավիվին. իսրայելցի փորձագետ

views-count1069 դիտում article-date 22:31 12-11-2025
Իսրայելի «Globes» պարբերականը հրապարակել է Թել Ավիվի համալսարանի հետախուզության փորձագետ, դոկտոր Յակով Ֆալկովի վերլուծությունը, ըստ որի՝ Թուրքիայի դիվանագիտական և ռազմական ազդեցության աճը Մերձավոր Արևելքում Իսրայելի համար դարձել է «լուրջ ռազմավարական մարտահրավեր»։

Ֆալկովը նշել է, որ Անկարայի վերջին տարիների ակտիվությունը պահանջում է նոր մակարդակի զգոնություն թե՛ Իսրայելի անվտանգության, թե՛ հետախուզական կառույցների կողմից։ Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ միայն իր սահմանների ներսում, այլև տարածաշրջանային դաշինքների ու ճգնաժամերի կառավարման հարցում է դառնում որոշիչ դերակատար։

Փորձագետն ընդգծել է, որ թուրքական հետախուզական կառույցների աճող դերը վկայում է Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետության առանցքային ուժի վերածվելու մասին։ Այս իրավիճակը, նրա խոսքով, փոխում է տարածաշրջանի դաշնակցային հավասարակշռությունները և ստիպում Իսրայելին վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը։

Ֆալկովը նշել է, որ Թել Ավիվում հիմնական մտահոգությունը պայմանավորված է հենց Թուրքիայի արագ ընդլայնվող ազդեցությամբ և դիվանագիտական ճկունությամբ, որոնք կարող են վերաձևել տարածաշրջանային դաշինքները։
Միաժամանակ նա քննադատել է Իսրայելի ներքին հետախուզական համակարգը՝ ընդգծելով, որ այն քաղաքականորեն չափազանց կախված է վարչապետ Բենիամին Նեթանյահուից, ինչն իր հերթին թուլացնում է մասնագիտական որոշումների դերը և խաթարում ռազմավարական հավասարակշռությունը երկրի ներսում։

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր