211652_close_icon
views-count3751 դիտում article-date 16:56 12-08-2018

Թել Ավիվում իսրայելցի արաբները ցույցեր են կազմակերպել «Իսրայելը՝ հրեաների պետություն» հռչակող օրենքի դեմ

«Ո՛չ ապարտեիդին»․ այս կարգախոսով Թել-Ավիվի կենտրոնում բողոքի ցույց է տեղի ունեցել Իսրայելի պետության հրեական բնույթի մասին օրենքի դեմ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/12/ru-israel-protest]euronews[/url]-ը։ Հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում իսրայելցի արաբներ: Ցուցարարների մի մասը եկել էր Պաղեստինի դրոշներով, մյուսները` Իսրայելի ազգային խորհրդանիշներով: Հուլիսի 19-ին ընդունված օրենքը սահմանել է Իսրայելը որպես հրեաների հիմնական պետություն: Բենջամին Նեթանյահուն Twitter- ի էջում գրել է, որ պաղեստինյան դրոշները «հստակ վկայություն են այն մասին, թե որքան կարևոր է ազգային պետության մասին օրենքը»:

Նմանատիպ նյութեր