211652_close_icon

Ավելի քան 8 հոգևորականի քննչական կոմիտե են կանչել. փաստաբան

views-count316 դիտում article-date 10:21 12-11-2025
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ նրանց ՔԿ- են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։

«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։

Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։

Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նմանատիպ նյութեր