211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը «որովայնի առաջնային պատի ձախ անոթափոսի, աջ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

views-count16448 դիտում article-date 10:59 11-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ձախ անոթափոսի, աջ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը հանդիսանում է Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգեն Ե․-ն։

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ դեպքի վայր է հանդիսանում Դավիթ Հովհաննեսի փողոցի թիվ 12 հասցեն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր