211652_close_icon

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել 2014-ին սպանված զինվորի մասունքները

views-count1255 դիտում article-date 20:01 09-11-2025
Իսրայելը հայտնել է, որ Կարմիր խաչը ստացել է Գազայում պահված պատանդի՝ Հադար Գոլդինի մարմնի մասունքները, որը սպանվել էր 2014 թվականին և 11 տարի պահվել էր Գազայում, հաղորդում է Associated Press-ը։

Մասունքները կիրակի օրը տեղափոխվել են Իսրայել և փոխանցվել դատաբժշկական ազգային ինստիտուտ՝ նույնականացման նպատակով։ Եթե հաստատվի, որ դրանք պատանդի մասունքներ են, ապա Գազայում կմնա ևս չորս պատանդի մարմին։

Գոլդինի վերադարձը կարող է դառնալ նշանակալի իրադարձություն ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի շրջանակում և ավարտել նրա ծնողների 11-ամյա ցավալի պայքարը՝ որդու մարմինը հայրենիք վերադարձնելու համար։ Նրանք այդ պայքարը վարել են մեկ այլ զինվորի ընտանիքի հետ, որի մարմինը նույնպես առևանգվել էր 2014-ին։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ շաբաթ օրը Գոլդինի մարմինը հայտնաբերվել է Ռաֆահում՝ Գազայի ամենահարավային քաղաքում գտնվող թունելում։ Գոլդինը սպանվել էր 2014 թվականի օգոստոսի 1-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց երկու ժամ անց, որը ավարտել էր այդ տարվա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։

սրայելական լրատվամիջոցները, հղում անելով անանուն պաշտոնյաներին, հաղորդել են, որ ՀԱՄԱՍ-ը ձգձգում է Գոլդինի մարմնի փոխանցումը՝ փորձելով պայմանավորվել ավելի քան 100 զինյալների անվտանգ դուրսբերման մասին, որոնք շրջապատված են իսրայելական զորքերի կողմից և  Ռաֆահում հայտնվել են թակարդում։

Նմանատիպ նյութեր