«Բարսելոնա» - «Բետիս»` 3:1. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բետիս»-ին: Կատալոնյան ակումբի կազմում դուբլով աչքի ընկավ Լիոնել Մեսսին, ևս մեկ դեպքում ինքնագոլ գրանցվեց:
Իսպանիայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնա»-ն շարունակում է 75 միավորով զբաղեցնել երկրորդ տեղը: Առաջատար «Ատլետիկո»-ն իր ակտիվում ունի 76 միավոր: Մադրիդյան ակումբը 32-րդ տուրում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալ»-ի նկատմամբ:
[b]«Բարսելոնա» - «Բետիս»`3:1[/b]
Գոլեր` Մեսսի 15' (11մ), 86’, Խորդի Ֆիգերաս (57' ինք) – Կաստրո 68'