211652_close_icon

Թրամփ-Պուտին հանդիպման հարցը դեռ քննարկվում է

views-count1090 դիտում article-date 23:55 08-11-2025
Բուդապեշտում ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հնարավոր հանդիպման հարցը դեռ քննարկվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք այդ մասին խոսում ենք։ Պուտինի հետ հանդիպման մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք այդ մասին սակայն խոսում ենք Վիկտորի հետ։ Նա հասկանում է Պուտինին եւ շատ լավ գիտի նրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Վիկտորը կարծում է, որ մենք կկարողանանք հասնել այդ պատերազմի ավարտին եւ ոչ ամենեւին շատ հեռու ապագայում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
 

Նմանատիպ նյութեր