211652_close_icon

«Աշտարակ Միլկ». պարզաբանում` ՍԱՏՄ-ի ստուգումների վերաբերյալ. Oragir.News

views-count3322 դիտում article-date 20:39 07-11-2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ, կասեցվել է «Աշտարակ Միլկ» ընկերությանը պատկանող կաթի մթերման երկու արտադրամասերի գործունեությունը՝ Գեղարքունիքի և Լոռու մարզերում:

Oragir.News-ը կապ հաստատեց ընկերության հետ, և «Աշտարակ Միլկ»-ից պարզաբանեցին, որ նշված խախտումները հայտնաբերվել են մթերման երկու կետերում, որոնք վերջին շրջանում գրեթե չեն օգտագործվել, և այնտեղ կաթի մթերում փաստացի չի իրականացվում։ Այսինքն՝ դիտարկումները վերաբերում են տեխնիկական բնույթի տարածքների, ոչ թե արտադրանքի հիմնական շրջանառության կամ սպառողին հասանելի կաթնամթերքի որակին։

Ընկերությունից ընդգծեցին, որ արձանագրված թերությունները վերաբերում են շինությունների և ենթակառուցվածքների վիճակին, որոնք չեն ազդում արտադրանքի անվտանգության կամ որակի վրա։

«Դիտարկումները վերաբերում են տեխնիկական բնույթի տարածքների, ոչ թե արտադրանքի հիմնական շրջանառության կամ մեր սպառողների համար հասանելի կաթնամթերքի որակին։ Արձանագրված թերությունները վերաբերում են հիմնականում շինությունների վիճակին և ենթակառուցվածքային հարցերին, որոնք չեն առնչվում արտադրանքի անվտանգությանը։ Ընկերությունը անմիջապես ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նշված թերությունները վերացնելու, տարածքները լիովին համապատասխանեցնելու և դրանց հետագա օգտագործումը ապահովելու՝ ՍԱՏՄ բոլոր պահանջներին համապատասխան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Նմանատիպ նյութեր