211652_close_icon

Նոր ստանդարտներ՝ նույն հոգատարությամբ

views-count316 դիտում article-date 17:30 06-11-2025
Ամիօ բանկը վերջին երկու տարիների ընթացքում ներդրել է սպասարկման նոր ստանդարտներ։ Ստանդարտները մշակվել են Հաճախորդի փորձառության միջազգային ինստիտուտի (ICXI) 2024 թվականի ուղեցույցների համաձայն՝ ապահովելով համապատասխանություն որակի համաշխարհային չափանիշներին։

Նոր մոտեցումները միտված են սպասարկման որակի և հաճախորդների փորձառության շարունակական բարելավմանը՝ բանկի որդեգրած արժեքների հիման վրա․
  • Մարդակենտրոնություն՝ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ հոգատար և անհատական վերաբերմունք,
  • Ազնվություն՝ թափանցիկություն և բաց շփում սպասարկման բոլոր փուլերում,
  • Վստահություն՝ գաղտնիության պահպանում և անկողմնակալ լուծումներ,
  • Պրոֆեսիոնալիզմ՝ բարձր նշաձող և մասնագիտական զարգացում,
  • Դինամիզմ՝ շուկայի արագ փոփոխություններին համընթաց շարժում,
  • և, իհարկե, ժպիտը՝ որպես բրենդի խորհրդանիշ։
Բանկում պարբերաբար իրականացվում են դասընթացներ և զարգացման ծրագրեր, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից ունենա մասնագիտական աճ և շարունակի ամրապնդել սպասարկման մշակույթը Ամիօ-ում։

Այս փոփոխությունների շնորհիվ բանկի հաճախորդները օր օրի զգում են տարբերությունը՝ թե՛ բանկում, թե՛ բանկից դուրս բանկի ծառայություններից օգտվելիս։

Ամիօ բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, LinkedIn

Բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք բանկի պաշտոնական կայք՝ amiobank.am։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր