ՀՀ Կառավարության կողմից շարունակվում է ժողովրդի համար պատուհաս դարձած Կորեայի ձորի ճանապարհը նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան վերակառուցումը. աշխատանքներին միացել են «Գազպրոմ Արմենիա»-ն ու «Տրանսգազ»-ը. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ Կառավարության կողմից շարունակվում են ժողովրդին հայտնի Կորեայի ձորում ճանապարհի հիմնովին վերանորոգման աշխատանքները:
Կարելի է ասել՝ կառուցվում է նոր՝ ավելի հարմարավետ, ավելի անվտանգ, եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը կառուցում է «Լիլիթ 87» ՍՊԸ-ն՝ տնօրեն Վաղարշակ Պետրոսյանի գլխավորությամբ և ՍՊԸ-ի աշխատակիցները մեկ անգամ արդեն Կոտայքի մարզից դեպի Երևան տանող հատվածում կատարել են ճանապարհի լայնացման հսկայածավալ աշխատանքներ, մի քանի տոննա ապառաժ քարեր ու հող է հեռացվել, սակայն օրեր առաջ՝ գիշերը, նորից հողային նստվածք է եղել. սարից թափված հողն ու քարերը մասամբ փակել էին նրանց կողմից բացված ճանապարհը:
Տեղում աշխատում են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր, չսպասելով հողահեռացման աշխատանքներին, ձեռնամուխ են եղել նշված վայրով անցնող գազատար խողովակի տեղափոխմանը:
Առաջիկայում ճանապարհաշինարարներին են միանալու նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր էլ հեռացնելու են դեռ սովետական տարիներից Կորեայի ձորով անցնող այդ հատվածում տեղադրված էլեկտրական սյուները, քանի որ ճանապարհի լայնքը լինելու է 7 մետր, ինչը ավելի է հեշտացնելու երթևեկությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ կառավարությունը խոշոր չափի ֆինանսական հատկացում էր արել, ինչի շնորհիվ շաբաթներ անց Կոտայքի մարզից դեպի Երևան տանող, ժողովրդին ավել շատ հայտնի Կորեայի ձորը վարորդների համար կդառնա ավելի անվտանգ ու ապահով:
Օրեր շարունակ երթևեկությունը դեպի Կորեայի ձոր ժամանակավորապես փակ է:
Վաղ առավոտից մինչև մութն ընկնելը «Լիլիթ-87» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Վաղարշակ Պետրոսյանի գլխավորությամբ, ովքեր Հանրապետությունում դրական համբավ ունեն ճանապարհաշինարարության ոլորտում, մեծ թափով սկսել եէին աշխատանքներ կատարել:
Տրակտորների միջոցով կատարվել են ճանապարհի լայնացման աշխատանքներ, ինչից հետո պետք է տեղադրվեին ջրահեռացման խողովակներ, ու արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր էլ արդեն աշխատանքներ են իրականացնում՝ ճանապարհի այդ հատվածից գազատար խողովակներն ու բետոնե էլեկտրասյուները մի քանի մետր տեղափոխելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ աշխատանքների հսկողությունը դրվել էր Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի վրա:
Ճանապարհը ամբողջությամբ պատրաստ լինելուց հետո երթևեկելի գոտին, ըստ ճանապարհաշինարարների, լինելու է ավելի լայն, լինելու են նաև հետիոտնային անցումներ, լուծվելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը:
Այս ճանապարհի վտանգավորության մասին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել, նույնիսկ մի քանի անգամ եղել են քարաթափման դեպքեր և այդ հատվածում այդ օրերին միշտ ծառայություն են իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարները:
Ու հիմա, կարելի է ասել, ոչ թե վերանորոգվում, այլ կառուցվում է նոր ճանապարհ և այդ նոր ճանապարհի կառուցման համար մեծ աշխատանք է կատարել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ով նաև հարցը քննարկել է պետական կառույցների ներկայացուցիչների և փորձառու ճանապարհաշինարարների հետ ու իր առաջարկություններն է ներկայացրել նաև Կառավարությանը, ինչից հետո, կարծես թե, սայլը տեղից շարժվեց:
Շաբաթներ անց, ըստ շինարարների, վարորդներին կհանձնեն որակյալ ու անվտանգ ճանապարհ:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի