Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի չեմպիոն է, Սեյրան Խուդանյանը՝ փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլակյանը կրկին առաջինն էր:
Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյուքով` Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:
Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան
Երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան
Գառնիկ Չոլակյանի անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան
Ազգային թիմից Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավեց երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրեց միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:
Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան
Երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան
Սեյրան Խուդանյանի անձնական մարզիչ` Ռուսլան Խուդանյան