211652_close_icon
views-count1831 դիտում article-date 16:46 03-05-2022

Գառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Հունաստանի Իրակլիոն  քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր  մեկնարկը: Առաջինը  ծանրահարթակ ելավ գյումրեցի Գառնիկ Չոլակյանը / 55 կգ /:

Անցյալի նշանավոր ծանրորդ, աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային վարպետ Ալեքսան Կարապետյանի անձնական սանը  պոկեց 108 կգ, հրեց 132 կգ և երկամարտի 240 կգ արդյունքով  արժանացավ հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին:

Նմանատիպ նյութեր