48825 դիտում
13:03 31-03-2016
Արտակարգ դեպք Երևանում. 3 քաղաքացի, որոնցից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թունավորման ախտանիշներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացիներն են՝ Երևան քաղաքի 7-րդ զանգվածի բնակիչ, 22-ամյա Վալերի Անդրանիկի Սիմոնյանը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ, 25-ամյա Հայկ Էմինի Սարգսյանը և 63-ամյա Սուրեն Սերյոժայի Ազիզյանը: Վերջինիս բնակության վայրը ճշտվում է:
Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող չգործող կաթսայատան մոտից, որտեղ դիտահորի մեջ աշխատանքներ կատարելիս, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորվել են:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին ասել են, որ Վ. Սիմոնյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ. Սարգսյանն ու Ս. Ազիզյանը գտնվում են ծանր վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արայիկ Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26748 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ