211652_close_icon

ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը՝ թուրք-ադրբեջանական քննարկման առարկա

views-count1006 դիտում article-date 21:14 27-10-2025
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Բերիս Էքինջիի հետ։

Հաղորդվում է, որ Ջեյհուն Բայրամովը և Այշե Բերիս Էքինջին քննարկել են ադրբեջանա-թուրքական դաշնակցային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Հայտնում են, թե Բայրամովը Էքինջիին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա տարբեր ասպեկտների, ինչպես նաև վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներից բխող հարցերի մասին: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածում, Սիրիայում և Աֆրիկայի երկրներում ընթացիկ ջանքերի, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

Նմանատիպ նյութեր