211652_close_icon

Ուկրաինան լրացուցիչ Mirage ինքնաթիռներ և ՀՕՊ հրթիռներ կստանա․ Զելենսկի

views-count1132 դիտում article-date 00:00 27-10-2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է, որ Ուկրաինան կստանա լրացուցիչ Mirage կործանիչներ և ՀՕՊ հրթիռներ։ Նա մանրամասները հայտնել է ազգին ուղղված իր երեկոյան ուղերձի ժամանակ, որը հրապարակվել է իր Telegram ալիքում ։

«Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Ֆրանսիան որոշում է կայացրել Ուկրաինայի համար լրացուցիչ Mirage կործանիչների և հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Մեծ Բրիտանիան կշարունակի օգնել մեզ հակաօդային պաշտպանության, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցերում։ Շնորհակալություն դրա համար», - ասել է  Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ «Պետրիոտների» վերաբերյալ խոսել է նաև Գերմանիայի կանցլերի և այլ եվրոպացի գործընկերների հետ։ Զելենսկին հայտնել է, որ ևս երկու երկիր միացել է PURL ծրագրին, որի նպատակն է Ուկրաինայի կարիքների համար զենք գնել Միացյալ Նահանգներից։

«Կան նաև նոր որոշումներ PURL ծրագրին Ֆինլանդիայի և Իսպանիայի ներդրումների վերաբերյալ։ Սա ամերիկյան զենքի, այդ թվում՝ Patriot հրթիռների գնման ծրագիր է։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք այս ուղղությամբ։ Մեր պաշտպանական համաձայնագրերը եվրոպացիների հետ նույնպես ջանասիրաբար են գործում. մենք մշակում ենք նոր նախագծեր. կլինի ավելի շատ համատեղ զենքի արտադրություն», - ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր