211652_close_icon

Պերուի մայրաքաղաքում բողոքի ցույցերի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել

views-count412 դիտում article-date 22:30 17-10-2025
Մենք պատրաստվում ենք հայտարարել արտակարգ դրություն հայտարարելու որոշման մասին, համեյան դեպս մայրաքաղաքի տարածքում, հայտարարել է Պերուի վարչապետ Էռնեստո Ալվարեսը։

Լիմայում կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 32-ամյա մի տղամարդ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են, հաղորդում է BBC-ն։

Բողոքի ցույցերը սկսվել են Խոսե Խերիի նախագահական երդմնակալությունից մեկ շաբաթ անց՝ Դինա Բոլուարտեի պաշտոնանկությունից հետո, որը տեղի է ունեցել անձնական հարստացման և բողոքի ցույցերը ճնշելու մեղադրանքների ֆոնին։

Չորեքշաբթի օրվա ցույցերը կազմակերպել են հիմնականում երիտասարդ ակտիվիստները. նրանք պահանջում են, որ կառավարությունն ավելի նախաձեռնողական գործողություններ ձեռնարկի հանցագործության և կոռուպցիայի բարձր մակարդակի դեմ պայքարելու համար։

Խերին, որը Պերուի յոթերորդ նախագահն է վերջին ութ տարվա ընթացքում, հայտարարել է, որ բողոքի ցույցերի մասնակիցների մեջ ներթափանցել են հանցավոր խմբավորումների անդամներ՝ նպատակ ունենալով քաոս սերմանել։

Նմանատիպ նյութեր