211652_close_icon

ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

views-count319 դիտում article-date 18:50 17-10-2025
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում նախատեսվող հանդիպման նախապատրաստման ֆոնին ԵՄ-ում հայտարարել են, որ ողջունում են Ուկրաինայում կայուն խաղաղության հանգեցնող բոլոր ջանքերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«(Եվրահանձնաժողովի) նախագահ ֆոն դեր Լայենը ողջունում է ցանկացած քայլ, որը կտանի Ուկրաինայի համար արդարացի և կայուն խաղաղության։ Եթե այս հանդիպումը ծառայի այդ նպատակին, ապա մենք այն ողջունում ենք», – հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը հոկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում` մեկնաբանելով Բուդապեշտում նախատեսվող Թրամփ-Պուտին հանդիպումը։

Բացի այդ, The Guardian-ի հրապարակման համաձայն՝ ԵՄ-ում նշել են, որ պաշտոնական առարկություններ չունեն Ռուսաստանի առաջնորդի՝ ԵՄ տարածք ուղևորության դեմ։ Միությունում հավելել են, որ Պուտինի նկատմամբ գործում են պատժամիջոցներ, որոնք ենթադրում են ակտիվների սառեցում, այլ ոչ թե ուղևորության արգելք։

Նմանատիպ նյութեր