211652_close_icon

5 ժամ է Ավանի դատարանում քննվում է Արագածոտնի թեմի 60-ամյա կին հաշվապահի կալանքի հարցը

views-count760 դիտում article-date 22:23 16-10-2025
Երևանի քաղաքի դատարանում քննվում է Արագածոտնի թեմի հաշվապահի կալանքի միջնորդությունը։ 5 ժամ է, ինչ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ քննվում է 60-ամյա կնոջ կալանքի հարցը։ Արդեն ավարտական փուլին է քննությունը հասել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում՝ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Արդեն այսօր Մկրտիչ սրբազանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ 1 ամսով։

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը։ Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն։ 

Նմանատիպ նյութեր