211652_close_icon
views-count1296 դիտում article-date 18:31 26-08-2014

ՀՀ առաջին ատյանի դատարանում կրկին քննվում է Հայկ Մովսիսյանի գործը. Aravot.am

[url=http://www.aravot.am/2014/08/26/491470/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ 2014թ. օգոստոսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, սկսվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Սույն դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա. Բաբայանի 2013 թ. դեկտեմբերի 10-ի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության: Հիշեցնենք, որ նույն դատարանում, նախագայությամբ՝ դատավոր Ա. Բեկթաշյանի, քննվել էր քրեական գործով Հ. Պետրոսյանին դատավարության կողմ ճանաչելու, քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը վերացնելու, կարճված գործի նյութերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով Ա. Սաքունցի և Ա. Զալյանի ներկայացված դիմումը և մերժվել 2014 թ. մայիսի 19-ի որոշմամբ: Այս մասով դիմումատուի ներկայացուցիչները բողոք են ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարան, որը դեռևս քննարկման փուլում է: Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները կրկին դիմում են ներկայացրել առաջին ատյանի դատարան ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2011թ. ԵԿԴ/0282/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիմնավորմամբ, ըստ որի՝ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները: Սույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Ամբողջական հոդվածը կարդացեք [url=http://www.aravot.am/2014/08/26/491470/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր