Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. «Վեոլիա ջուր»-ը 1 ամսից ավելի է՝ իր «քթի տակ» վնասված ջրի խողովակը չի փորձում վերանորոգել, իսկ ջուրն անխնա հոսում ու վնասում է ասֆալտը՝ առաջացնելով փոսեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծն Պարույր Սևակն ասում էր՝ «Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի»:
Այդ խոսքերը կարելի է ուղղել «Վեոլիա ջուր» ընկերության որոշ աշխատակիցներին, որոնց քար անտարբերության ու ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով 1 ամսից ավելի է՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Մալխասյանց փողոցում, ըստ բնակիչների հայտնածի, խմելու ջրի ջրախողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս և հոսում Արամ Խաչատրյան փողոցից հասնելով մինչև Սլավոնական համալսարան:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«1 ասմսից ավելի է՝ էս խմելու ջուրը հոսում է, զանգահարում ենք «Վեոլիա ջուր», զանգահարում ենք Երևանի քաղաքապետարան, Արաբկիրի թաղապետարան՝ ոչ մի դրական պատասխան, մեկը մյուսի վրա է գցում, իսկ ջուրը ոչ միայն կորում է, այլ նաև հոսքի պատճառով ասֆալտապատ ճանապարհին փոսեր են առաջացել, այդ թվում՝ մարդաբոյ, որի պատճառով էլ հիմնականում գիշերային ժամերին վարորդները չեն նկատում դրանք ու ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում:
Մի քանի մետր հեռավորության վրա «Վեոլիա ջուր» ընկերության մասնաճյուղերից մեկի գրասենյակն է գործում, լավ, գոնե ձեր քթի տակ գործ արեք, ձեր աչքի առջև ջուրը հոսում է 1 ամսից ավելի, սակայն ոչ մի միջով չեք ձեռնարկում՝ վթարը վերացնելու ուղղությամբ»:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայրով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները անցան «Նիվա»-ով, ովքեր հայտնեցին, որ դա խմելու ջուր չի, այլ ոռոգման է ու իրենք անելիք չունեն, այստեղ են ասում՝ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը:
Գոնե այսքանից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, ով ավելի շատ զբաղված է իր պաշտոնական հանդիպումների մասին տեղեկություններ տարածելով ֆեյսբուքում, լավ կանի՝ հետևողականություն ցուցաբերի ու շատ արագ վթարը վերացնել տա, ինչպես որ աշխատել են Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը:
Եթե նրանց պաշտոնավարման տարիներին նման բան լիներ, ժամերի ընթացքում հարցը կկարգավորվեր:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի