211652_close_icon
views-count1018 դիտում article-date 22:16 14-10-2025

Պուտինը ԱՊՀ մարմիններում մշտական ներկայացուցչին նշանակել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Գրոզովին նշանակել է Ավստրիայում Ռուսաստանի նոր դեսպան։ Համապատասխան հրամանագիրը զետեղվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, հաղորդում է РИА Новости-ն։

«Անդրեյ Յուրիևիչ Գրոզովին նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթում։ Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանի նախագահը Գրոզովին ազատել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր