211652_close_icon

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի

views-count703 դիտում article-date 22:30 13-10-2025
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ֆրանսիայի նախկին նախագահը «Լիբիական գործով» իր հինգ տարվա ազատազրկումը կկրի Փարիզի 14-րդ թաղամասի Սանտե բանտում, հաղորդում է BBC-ն։

Սեպտեմբերի վերջին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին մեղավոր ճանաչեց Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ ընդունելու մեջ՝ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար, և նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։

Նախկին նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքն անմեղ է և իր դեմ հարուցված քրեական հետապնդումը բացատրել է քաղաքական դրդապատճառներով։ Նրա փաստաբանները ծրագրում էին վճռաբեկ գանգատ ներկայացնել։

«Եթե նրանք ուզում են, որ ես բանտում քնեմ, բանտում կքնեմ, բայց կանեմ դա գլուխս բարձր»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է Սարկոզին։

Նմանատիպ նյութեր