Եվրոպան ավելի հաճախ է գազ դուրս բերում պահեստներից՝ եղանակի ցրտելու պատճառով
Եվրոպական գազային օպերատորներն անցած շաբաթվա ընթացքում աշխատանքային օրերին ստորգետնյա գազապահեստներից ավելի շատ գազ են հանել, քան ներմղել։ Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ զուտ արտահանում է արձանագրվել հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին։ Այդ օրերին տարածաշրջանում օդի ջերմաստիճանը նկատելիորեն ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։
Ըստ փաստացի տվյալների և գործող կանխատեսումների՝ հոկտեմբերին միջին ջերմաստիճանը մոտ երկու աստիճանով ցածր է նախորդ տարվա համեմատ և մեկ աստիճանով ցածր՝ կլիմայական նորմայից։ Պատմականորեն այս հոկտեմբերը կարող է դառնալ ամենացուրտը վերջին ինը տարվա ընթացքում՝ 2017-ից ի վեր։
Այնուամենայնիվ, դեռևս չի հաստատվել կայուն միտում՝ գազի ներմղումից անցնելու դեպի արտահանում (համեմատության համար՝ 2024 թ․ արտահանումը սկսվել էր հոկտեմբերի 29-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 6-ին)։ Ուրբաթ օրը Եվրոպան կրկին ավելացրել է պահեստային պաշարները, իսկ հանգստյան օրերին արդյունաբերական պահանջարկի նվազման ֆոնին հաջողվել է ներմղել լրացուցիչ գազ։
Սակայն մակրոտարածաշրջանը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ապահովել ԵՄ կանոնակարգով պահանջվող՝ նոյեմբերի 1-ին ստորգետնյա գազապհեստարանների 90% լցվածության մակարդակը։ Կանխատեսելով լիցքավորման դժվարություններ՝ եվրոպական կարգավորիչը նախապես թույլ էր տվել նվազեցնել նպատակային պահուստային շեմը։
Դժվարությունները խորանում են նաև այն պատճառով, որ Եվրոպան, բացի սեփական սպառողներից, պարտավոր է գազ մատակարարել նաև Ուկրաինայի օբյեկտներին։