211652_close_icon

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը բողոքի ցույցերի պատճառով

views-count565 դիտում article-date 21:15 11-10-2025
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան լքել է Անտանանարիվոն բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Jeune Afrique ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։

Շաբաթ օրը «Միդի Մադագասիկարա» թերթը, հղում անելով զինվորականների հայտարարությանը, հաղորդել է, որ Մադագասկարի բանակի անձնակազմի հրամանատարական կորպուսը (CAPSAT) դեմ է արտահայտվել ցուցարարների վրա կրակ բացելու հրամանին և կոչ է արել երկրի մյուս անվտանգության ուժերին հետևել օրինակին։

«Մեր աղբյուրների համաձայն՝ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան, որը շաբաթներ տևած ցույցերից հետո հայտնվել էր փակուղու մեջ, լքել է քաղաքը», – ասվում է հրատարակության մեջ։

Ինչպես հաղորդում է ամսագիրը՝ հղում անելով իր թղթակցին, CAPSAT զինվորներին և ցուցարարների բազմությանը հաջողվել է հասնել Անտանանարիվուի մայիսի 13-ի հրապարակ, որը խորհրդանշական վայր է, որտեղ 1970-ական թվականներից ի վեր իշխանության են եկել նոր ուժեր, իսկ հիները տապալվել են։

Նմանատիպ նյութեր