Ռուսաստանցի 841 քաղաքաացու Լատվիան պարտավորեցրել է լքել երկիրը
Լատվիայի իշխանությունները Ռուսաստանի 841 քաղաքացու կարգադրել են երկրից հեռանալ մինչև հոկտեմբերի 13-ը, հակառակ դեպքում նրանց կարտաքսեն՝ հայտնում է Politico-ն` վկայակոչելով Լատվիայի քաղաքացիության և միգրացիայի հարցերով վարչությունը:
Խոսքը երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մասին է, որոնք մինչև հունիսի 30-ը չեն կատարել ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու պահանջը, որի համար անհրաժեշտ էր հաստատել լեզվի իմացությունը և անցնել անվտանգության ստուգում: