211652_close_icon

Փարիզում տեղի է ունեցել բողոքի ցույց․ պահանջել են Մակրոնի հրաժարականը և Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից

views-count385 դիտում article-date 19:45 11-10-2025
Փարիզի կենտրոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի և Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու պահանջով ցույց, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցարարները Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-րդ շրջանի Մոնպառնաս բուլվարից երթով շարժվել են դեպի Լուվր։ Նրանք վանկարկել են՝ «Մակրոն, հեռացիր», «Քվեարկեք Լեկորնյուի օգտին» և «Դուրս եկեք ԵՄ-ից»։

Հոկտեմբերի 6-ին վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ իր «առաքելությունն ավարտված է» և որ ինքը չի վերադառնա պաշտոնին։
Հոկտեմբերի 10-ին Մակրոնը Լեկորնուին վերանշանակեց վարչապետ, և Լեկորնուն հաստատեց նշանակումը։

Նմանատիպ նյութեր