211652_close_icon

Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության դեմ

views-count895 դիտում article-date 23:48 08-03-2025
Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարները դեմ են արտահայտվել Ուկրաինա ֆրանսիական զորքեր և զենք ուղարկելուն։ Նրանք հավաքվել են Լուվրի մոտ գտնվող հրապարակում, իսկ հետո երթով գնացել՝  վանկարկելով ԵՄ միասնական ռազմական ուժերի ստեղծումից հրաժարվելու կոչեր:

Միաժամանակ, բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ կոչ են արել Ֆրանսիային դուրս գալ ԵՄ-ից։

Ակցիայի նախաձեռնողը «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն էր։ Նրա կարծիքով, ֆրանսիացիներին Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու Մակրոնի առաջարկը կնպաստի երկրում հակամարտությունների ներուժի պահպանմանը։

Նմանատիպ նյութեր