211652_close_icon

ԱՊՀ ղեկավարները ահաբեկչության դեմ պայքարի և ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրեն. Ուշակով

views-count478 դիտում article-date 20:41 07-10-2025
Դուշանբեի գագաթնաժողովից հետո ԱՊՀ ղեկավարները կստորագրեն մոտ 20 փաստաթուղթ, դրանց թվում՝ Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ծրագիրը և Ռազմական համագործակցության հայեցակարգը։ Ըստ ТАСС գործակալության՝ դրա մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Ինչպես միշտ, դա արվում է «շրջանցիկ ձևով»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ -Այդ փաստաթղթերի թվում են՝ 2026-2028 թվականների համար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագիրը, 2026-2030 թվականների համար արտաքին սահմաններում սահմանային անվտանգության ամրապնդման ծրագիրը, մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը, ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հռչակագիրը, տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման գործում համագործակցության մասին հռչակագիրը և այլն»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Ուշակովը հավելել է, որ ներկայում, ընդհանուր առմամբ, 20 փաստաթղթերից համաձայնեցվել է 18-ը։

Նմանատիպ նյութեր