Այն լուրերը, որ Երևանում ամառային, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում. Ավինյան
Անկախ այն լուրերից, որ Երևանում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում։ Եվ սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։ Սակայն հիշեցնեմ, որ օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք ունենք անելիքներ:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ օգոստոսին ու սեպտեմբերին օդի որակը գերազանց և լավ միջակայքում է գտնվել.
«Սա անառարկելի փաստ է»,- ասել է նա՝ հավելելով. «Վիզուալ առումով շատ տեղերում շինարարությունը խնդիրներ է բերում, որոշ կետային խնդիրներ ունենք, հետևաբար, դեկտեմբերին ավագանու որոշումները այնպես ենք կառուցելու, որ կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորման, որևէ տեսակի աղտոտման և բերում են քաղաքին, խստորեն պատժվելու են։ Պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են, որպեսզի գան շինթույլտվության երկարաձգման ձեռքին գալիս, հասնում են»։
«Ով չի պահպանել Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքականությունը, շատ կփոշմանի»,- զգուշացրել է նա։