211652_close_icon

Ստամբուլում տեղի է ունեցել կես միլիոնանոց երթ՝ ի աջակցություն Պաղեստինի ու Գազայի

views-count577 դիտում article-date 22:20 05-10-2025
Ստամբուլում կայացել է մեծածավալ երթ և հանրահավաք, ի աջակցություն դեպի Գազայի հատված ուղևորվող նոր «Ազատության նավատորմի»։ Այս մասին հայտնում է РИА Новости -ին։

Միջոցառումը կազմակերպվել է թուրքական IHH մարդասիրական հիմնադրամի կողմից, որի տվյալներով՝ մասնակցել է առնվազն 500,000 մարդ։

Ցույցի մասնակիցները քայլերթ են իրականացրել Այա Սոֆիա մզկիթից՝ հետո՝ Էմինենյու հրապարակում միանալով հանրահավաքին։

Նրանք բարձրացրել են պաստառներ Պաղեստինի աջակցության և Իսրայելի ռազմական գործողությունների քննադատության ուղերձներով։

Նմանատիպ նյութեր